Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Սցենարիստները գուցե փոխեն իրենց ծրագրերը, երբ ուժեղ դիմադրություն տեսնեն

Սցենարիստները գուցե փոխեն իրենց ծրագրերը, երբ ուժեղ դիմադրություն տեսնեն
23.06.2026 | 20:15

Անկեղծանամ:

Ոչ թե այն պատճառով, որ այլ դեպքերում անկեղծ չեմ, այլ նրա համար, որ ամեն ինչ չէ, որ հրապարակային եմ ասում:

Սկզբից՝ 2018-ին, մտածում էի, որ Հայաստանում գուցե կիրառելու են ուկրաինական առաջին մայդանի սցենարը: Ուկրաինայում առաջին մայդանից հետո՝ հաջորդ ընտրություններին, հաղթանակ տարան պրոռուսական համարվող ուժերը: Եկավ 2021 թվականը, տեսանք, որ այդ սցենարը չէին ընտրել: Հետո սկսեցի մտածել, որ Հայաստանում գուցե կիրառելու են վրացական սցենարը: Որ կգա հայկական Իվանիշվիլին, և իշխանափոխություն կլինի այդ տարբերակով: Գուցե ոմանց թվում է, թե այդ տարբերակը դեռ աշխատելու է: Գուցե աշխատի, չեմ բացառում, բայց մի բան կավելացնեմ. Հայաստանում կիրառելու են այնպիսի սցենար, որն աննախադեպ է: Արդեն աննախադեպ էր, որ պատերազմում պարտված ղեկավարն ընտրությունների միջոցով վերարտադրվեց: Նման բան գուցե հնարավոր չլիներ իրականացնել որևէ այլ երկրում, բայց Հայաստանում հնարավոր եղավ: Դա նշանակում է, որ մեր դեպքում ինչ սցենար էլ որ մտածեն, հնարավոր է լինելու իրականացնել:

Կարծում եմ՝ իրականացվող նախագիծը վաղուց է ծրագրված եղել: Երկու օր է գրառումներ եմ անում այն մասին, որ մեզ շատ լավ ուսումնասիրել են: Ուսումնասիրել և հասկացել են, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել այն, ինչ հնարավոր չէր իրականացնել ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ երկրում:

Ինձ թվում է, որ ես գույները չեմ խտացնում, ոչ էլ հիասթափության ֆոնին եմ եկել այդ մտքին: Առաջ կային բաներ, որ մտածում էի, զգում էի, բայց հրապարակային չէի կիսվում ընկերներիս հետ, մտածելով, որ պետք չէ կոտրել լավատեսոությունը մարդկանց մեջ: Ես հիմա էլ նման նպատակ չունեմ, ինչքան ուզում եք լավատես եղեք: Սակայն լավատես լինելով որևէ բան փոխել չի ստացվի: Սցենարիստները գուցե իրենց ծրագրերը փոխեն, երբ ուժեղ դիմադրություն տեսնեն: Հիմա տեսնու՞մ եք նման դիմադրություն: Դե բա ինչի՞ պետք է չիրականացնեն, ինչ նախապես ծրագրել էին, ինչը հնարավոր է իրականացնել:

Մտածելու բան շատ ունենք, բայց ավելի շատ անելու բան ունենք: Ես ութ տարի ինչ կարողացել եմ՝ արել եմ, արել եմ մտածված: Հիմա էլ ինձ ավելի շատ մտածելու իրավունք եմ վերապահում: Որովհետև, երբ երկար ժամանակ որևէ բան ես անում, բայց արդյուքի չես հասնում, ուրեմն, մտածելու բան ավելի շատ կա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4351

Մեկնաբանություններ